23 միլիոն դրամի թանկարժեք գնում՝ ԲԴԽ–ում. «Հրապարակ»
ԲԴԽ-ն հերթական թանկարժեք գնումն է կատարել։ Նախագահ Արթուր Աթաբեկյանի որոշմամբ, 23 միլիոն դրամ է «դուրս գրվել»՝ հակահրդեհային համակարգերի վերազինման համար։ Հայտարարվել է մրցույթ, մասնակցել է 2 ընկերություն` «Էլլիպս Ջի Էյ» եւ «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ, որն էլ հաղթող է ճանաչվել։ ԲԴԽ-ից փոխանցեցին՝ խոսքը բոլոր դատարանների հակահրդեհային համակարգերը կարգավորելու, վերազինելու մասին է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Նշենք, որ մրցույթում հաղթող ճանաչված «ՍՕՍ Սիսթեմս»-ը 2020-ին տուգանվել էր Տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից, մոտ 21 միլիոն դրամով՝ մենաշնորհային դիրքը չարաշահելու համար։ ՏՄՊՊՀ-ն արձանագրել էր, որ ՍՊԸ-ն չարաշահել է մենաշնորհի դիրքը՝ իրացման չհիմնավորված, խտրական գների, այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ այլ հավասար պայմաններում խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանման կամ կիրառման, ապրանքի գնի չհիմնավորված պահպանման, չհիմնավորված բարձր գներ սահմանելով:
Այս ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Ծատուրյանը ճկուն մտքի տեր այն անձանցից է, որը կարողացել է աշխատել և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների հետ՝ առաջ տանելով իր բիզնեսը»,– գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուք՝ Հ1-ի եթերից հետո. գործը դատարանում է
Քաղաքագետներ Սուրեն Սահակյանի և Արեգ Քոչինյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել...
Հայաստանն ու Իրանը պատրաստ են համագործակցել զենքի, հետախուզության և այլ ասպեկտներում
Հայաստանն ու Իրանը պատրաստ են հաստատել համագործակցություն զենքի մատակարարման, հետախուզական տվյալների փոխանակման և անվտան...
Հեղուկ գազի գները տատանվում էին. շարունակ ահազանգում էի. պատգամավոր
ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Վերջին ամիսներին շարունակաբար ահազանգում էի հեղուկ գազի շուկայում տիրող անհ...
Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարների դեմ «դատական նիստը»
Այսօր Բաքվում տեղի կունենա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց գործով հերթական շինծու դատական նիստը:...