Վիլեն Գաբրիելյանը ներողություն է խնդրել
Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար: Այս մասին գրել է Վիլեն Գաբրիելյանը:
«Ներողություն եմ խնդրում էն հարյուրավոր մարդկանցից, որոնք նամակներ են գրել ու ես դեռ ֆիզիկապես չեմ հասցնում պատասխանել:
Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ դա մի քանի նախաձեռնություններն են, որոնց վրա տարիներով աշխատեցինք և որոնք, փաստացի լիազորություն չեմ ունենալու փորձել շարունակել տանել առաջ:
Ըստ այդմ, դիմում եմ ԱԺ պատգամավորներին:
Հարգելի գործընկերներ, ունեմ 0-ից մշակված՝
«Ռազմամարզական գործնեության մասին օրենք», Կառավարության և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկված 95% համաձայնեցված
«Հակաականային(ականազերծման) գործնեության մասին օրենք», Կառավարության հետ քննարկված, առաջարկների հիմման վրա վերամշակված, դեռ չհամաձայնեցված
«Ռազմական նշանակության արտադրանքի մասին օրենք» նախնական սևագիր
«Զենքի շրջանարության կարգավորման մասին օրենքի» փոփոխությունների փաթեթ, որը հիմնված է մեր կատարած մոնիթորինգի և այլ գործընկերների առաջարկների վրա:
Կան էլի նախագծեր, սակայն որոնք որ դեռ «հում են», և աշխատանքեն պահանջում, բայց նույնպես կարևոր:
Պնդում եմ, որ բոլոր նախագծերը ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի Հանրապետության անվտանգության և հասարակության պաշտպանության ու տոկունության բարձրացման համար:
Ցանկացած պատգամավոր, որը ցանկություն կհայտնի, պատրաստ եմ նախագծերը տրամադրել իրեն, իրենց ամբողջ վերլուծական և հիմնավորումների բազայով: Այդ թվում ցանկացած կարգի աջակցություն ցուցաբերել:
Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն
Շնորհակալություն ուշադրության համար։
հարգանքով՝
ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիելյան
Նավակ Ճոճողը»
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս...
Թրամփը մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:«Հայաս...
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Խանդանյանն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը
Ես կարծում եմ՝ չարժե մտնել բառախաղի մեջ՝ նոր նախապայմաններ, հին նախապայմաններ, դրանք կան եւ դրանք նախապայմաններ են: Այս...