Ռուսաստանը դեմ է նման սցենարին․ Զախարովա
Որոշ եվրոպական երկրները ծրագրում են առաջիկա շաբաթներին ռազմական փորձագետների խումբ ուղարկել Ուկրաինա, նրանց խնդիրն է որոշել ռազմական կոնտինգենտի տեղակայման դիրքերը: Այս մասին հայտարարել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է RG.RU-ն։
«Դա կլինի առաջին խորը հանդիպումը, հանդիպելու ենք նրանց հետ, ովքեր պատրաստ կլինեն զորախումբ տեղակայել»,- նշել է Զելենսկին։
Այս հայտարարությանը ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է․
«Ռուսաստանը կտրականապես դեմ է նման սցենարին, որը հղի է Ռուսաստանի և ՆԱՏՕ -ի ուղղակի բախմամբ։ Արևմուտքում քննարկվող «Ցանկացողների կոալիցիայի» ձևավորման գաղափարը, Ուկրաինայում արևմտյան զորակազմեր տեղակայելու փորձերը, այսպես կոչված, խաղաղապահ գործողության համար, անխուսափելիորեն կհանգեցնեն Ռուսաստանի հետ բախման»,- ասել է նա։
Զախարովան հավելել է, որ Ուկրաինան, ըստ էության, կդառնա Արևմուտքի երկրների ռազմական ինտերվենցիան։
«Այս ամենը քողարկվում է որպես խաղաղապահ առաքելություն»,- ավարտելով իր ելույթը ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայելու հա...
Հիստերիկորեն կապեր մի փնտրեք Ռուսաստանի հետ․ Զախարովա
Լոնդոնի պահանջը՝ կապված Ռուսաստանի հետ, իսկական խելագարություն է, այն հասել է մտավոր վնասաբերության գագաթնակետին։ Այս մա...
Հարյուր տարվա մանկավարժ եմ` եկել էս ինձ բան սովորացնես․ Փաշինյան
Բանակում ինչ լինում է՝ բոլորս հարձակվում ենք Պաշտպանության նախարարության վրա։ Այս մասին կառավարության նիստում ասել է վար...
Պատերազմը մոտ է․ Թրամփ
ԱՄՆ-ը մտադիր է շուտով հարված հասցնել Իրանին։ Այս մասին գրում է Daily Mail-ը: «Եթե նրանք գործարք չկնքեն, ռմբակոծություննե...