Նպատակը հասարակությանը շեղելն է. Մովսես Հակոբյան
ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից և հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից պահանջում է մոտ 4.3 մլրդ դրամ բռնագանձել «ոչ պիտանի ռազմամթերք ձեռք բերելու գործով»։
Ըստ այդ մեղադրանքների` «պաշտոնեական անփութության հետևանքով 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան 4.3 մլրդ դրամի անպիտան ռազմական տեխնիկա է մատակարարվել»։
24News-ի հետ զրույցում ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը նշել է, որ մեղադրանքը չի ընդունում, Արմեն Հարությունյանի մասով ոչինչ չի կարող ասել, որքան գիտի՝ մեկ տարի նստել է այդ գործով, հետո արդարացվել՝ դուրս եկել, հիմա նորից մեղադրվում է։
«Ես որևէ պատասխանատվություն չունեմ, իմ պաշտոնն այնպիսին է, որ ես դրա համար պատասխանատու չեմ։ Ես որոշում չեմ կայացրել, ես իրավունք չունեի որոշում կայացնելու, իրենց հարցրեք, թե ինչի՞ են ինձ մեղադրում։ Սխալ տեղեկության հիմքով արդեն երեք գործ բեկանվել է, մնացել է մեկը։ Այս գործին էլ նույն ճակատագիրն է սպասվում, նպատակը լրագրողներին գործ տալն է և հասարակությանը խնդիրներից շեղելն է։ Անհոգ եղեք, ամեն ինչ լավ է լինելու»,- պարզաբանել է Հակոբյանը։
Մովսես Հակոբյանը նշել է, որ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 10 մլն դրամ գրավն ու բացակայելու արգելքը։ Բայց դատարանի որոշմամբ բացակայելու արգելքը հանվել է, իսկ ինչ վերաբերվում է 10 մլն գրավին, ապա իր խոսքով՝ իր հաշիվները կալանքի տակ են, «բայց լուծվող հարցեր են, խնդիր չկա»։
2016 թվականի հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարության և ռուսական «Ռոսօբորոն էքսպորտ» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որը Հայաստանի անունից ստորագրել է այդ պահին պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանը։ Այդ պայմանագրով ձեռք է բերվել 15 լրակազմ «Աիստյոնոկ» տեսակի ռադիոլոկացիոն կայան։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս...
Թրամփը մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:«Հայաս...
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Խանդանյանն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը
Ես կարծում եմ՝ չարժե մտնել բառախաղի մեջ՝ նոր նախապայմաններ, հին նախապայմաններ, դրանք կան եւ դրանք նախապայմաններ են: Այս...