Այս պահվածքն ամբողջ աշխարհում սպառնում է ԱՄՆ-ի ազգային շահերին. Պետդեպ
Իրանի պահվածքն ամբողջ աշխարհում սպառնում է ԱՄՆ-ի ազգային շահերին, այդ իսկ պատճառով նախագահ Դոնալդ Թրամփը վերսկսել է առավելագույն ճնշման արշավը՝ վերջ դնելու Իրանի միջուկային սպառնալիքին, սահմանափակելու նրա բալիստիկ հրթիռների ծրագիրը և վերջ դնելու ահաբեկչական խմբավորումներին աջակցելուն: Այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը:
«Ինչպես հայտարարել է նախագահը, Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։ Նա նաև հասկացրել է, որ Միացյալ Նահանգները չի կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Ինչպես գիտենք, նախագահը պատրաստակամություն է հայտնել բանակցել Իրանի հետ գործարքի շուրջ: Եթե իրանական ռեժիմը գործարք չի ցանկանում, նախագահը հասկացրել է, որ այլ տարբերակներ է փնտրելու, ինչը շատ վատ կլինի Իրանի համար», - ասել է խոսնակը։
Հիշեցնենք, որ այսօր Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանը վերահաստատում է, որ երբեք և ոչ մի դեպքում չի ձգտի, չի արտադրի կամ չի փորձի միջուկային զենք ձեռք բերել. նա այս մասին գրել է X-ում՝ անդրադառնալով Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին:
ԱՄՆ նախագահը, գուցե, շահագրգռված չէ 2015-ի միջուկային համաձայնագրով, սակայն այդ համաձայնագիրը պարունակում էր Իրանի հիմնական պարտավորությունը, որը դեռ ուժի մեջ է, և նույնիսկ ԱՄՆ-ն, որը համաձայնագրի մաս չէ, դրանից օգուտ քաղեց:
Իրանը վերահաստատում է, որ երբեք և ոչ մի դեպքում չի ձգտի, չի արտադրի կամ չի փորձի միջուկային զենք ձեռք բերել:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:«Հայաս...
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս...
Խանդանյանն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը
Ես կարծում եմ՝ չարժե մտնել բառախաղի մեջ՝ նոր նախապայմաններ, հին նախապայմաններ, դրանք կան եւ դրանք նախապայմաններ են: Այս...