Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը խոշոր գումար է փոխանցել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը խոշոր գումար է փոխանցել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել հերթական տրանշը Ukraine Facility ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, գրում է Европейская правда-ն։


 «Եվրահանձնաժողովը նշել է մեր երկրի հանձնառությունը ԵՄ-ին լիիրավ անդամակցության ճանապարհին բարեփոխումներ իրականացնելու հարցում: Նշեմ նաև,  որ Ukraine Facility մեխանիզմի շրջանակում ընդհանուր ֆինանսական օգնությունն արդեն հասել է 19,6 միլիարդ եվրոյի։ Այդ միջոցները կօգնեն երկրում հետագայում պահպանել մակրոտնտեսական կայունությունը»,- ասել է Շմիգալը։


Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն էլ հայտնել է, որ ստացված 3,5 միլիարդ եվրոյից 3,1 միլիարդն արտոնյալ վարկեր են, 400 միլիոնը՝ դրամաշնորհային միջոցներ։ 



Նմանատիպ հոդվածներ

Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս՝ ինչ կարող է տեղի ունենալ այն երկրի հետ, որը, կհայտնվի ՌԴ-Արևմուտք դիմակայության սահմանին․ Սերգեյ Կոպիրկին

Կարծում եմ՝ շատերի համար վաղուց ակնհայտ է, որ Ուկրաինայում ստեղծված ողբերգական իրավիճակը Ռուսաստան-Արևմուտք բազմադարյա ք...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250