ԱՄՆ-ը կսահմանի նոր պատժամիջոցներ Իրանի դեմ
Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանին առնչվող վեց կազմակերպությունների և երկու ֆիզիկական անձանց նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքը։
«Այսօրվա միջոցառումները պատժամիջոցների երկրորդ փուլն են, որոնք ուղղված են Իրանի զենք տարածողներին, երբ նախագահ Դոնալդ Թրամփը վերսկսեց «առավելագույն ճնշման» քաղաքականությունը Իսլամական Հանրապետության դեմ», -ասված է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
Ըստ գերատեսչության հայտարարության՝ պատժամիջոցների ենթարկված անձինք և կազմակերպությունները «Պատասխանատու են եղել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) բաղադրիչների ձեռքբերման համար՝ իրանական «Qods Aviation Industries» (QAI) ընկերության անունից, որը Իրանի անօդաչու թռչող սարքերի ծրագրի առաջատար արտադրողն է»:
«Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի և հրթիռների տարածումը, ինչպես տարածաշրջանում իր ահաբեկիչների դաշնակիցներին, այնպես էլ Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար, շարունակում է սպառնալ խաղաղ բնակչությանը, ԱՄՆ-ի անձնակազմին, մեր դաշնակիցներին և մեր գործընկերներին»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
ԱՄՆ ֆինանսների նախարարը հավալել է նաև, որ իրենք կշարունակեն խափանել Իրանի ռազմարդյունաբերական համալիրը, ինչպես նաև՝ անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և սովորական սպառազինությունների տարածումը։
«Այդ ամենը շատ հաճախ հայտնվում է ապակայունացնող ուժերի, դրանց թվում՝ ահաբեկչական կազմակերպությունների ձեռքում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայելու հա...
Հիստերիկորեն կապեր մի փնտրեք Ռուսաստանի հետ․ Զախարովա
Լոնդոնի պահանջը՝ կապված Ռուսաստանի հետ, իսկական խելագարություն է, այն հասել է մտավոր վնասաբերության գագաթնակետին։ Այս մա...
Պատերազմը մոտ է․ Թրամփ
ԱՄՆ-ը մտադիր է շուտով հարված հասցնել Իրանին։ Այս մասին գրում է Daily Mail-ը: «Եթե նրանք գործարք չկնքեն, ռմբակոծություննե...
Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս՝ ինչ կարող է տեղի ունենալ այն երկրի հետ, որը, կհայտնվի ՌԴ-Արևմուտք դիմակայության սահմանին․ Սերգեյ Կոպիրկին
Կարծում եմ՝ շատերի համար վաղուց ակնհայտ է, որ Ուկրաինայում ստեղծված ողբերգական իրավիճակը Ռուսաստան-Արևմուտք բազմադարյա ք...