51-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է 109 գրամ մարիխուանա
Աշտարակի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Փարպի գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է թմրանյութ:
Մարտի 25-ի առավոտյան նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ ընդունել է, որ երկար տարիներ օգտագործում է թմրանյութ, նաև տանն ու կից շինություններում ունի պահած մարիխուանա:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը կատարված զննությամբ նկուղում և տանը հայտնաբերվել է 109 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Հաջորդ օրը կատարված խուզարկությամբ էլ հայտնաբերվել են մոտ 9 գրամ կանեփանման զանգված, նույն զանգվածով լցված կաթուցիչ և ավելի քան 22 գրամ կանեփի սերմ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացին բերման է ենթարկվել պարեկներին հայհոյելու պատճառով. ՆԳՆ
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Երևանում խցանման մեջ սպասող վարորդին պարեկներն անհասկանալի պատճառով հանում են մե...
Հիվանդանոցներ են տեղափոխվել դանակահարված հինգ երիտասարդներ, որոնցից մեկը մահացել է
ՆԳՆ-ից հայտնում են․ «Մարտի 29-ին՝ ժամը 18:50-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է...
Ֆլորիդայում ինքնաթիռ է կործանվել
Ֆլորիդայի Բոկա Ռատոն օդանավակայանի մոտ ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Fox News-ը և նշում, որ ինքնաթիռը բախվե...
Երկրաշարժ՝ Ինդոնեզիայում
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիակա...