Քաղաքականություն

Թրամփը սպառնացել է Ռուսաստանին

Թրամփը սպառնացել է Ռուսաստանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանից նավթի արտահանման վրա երկրորդական մաքսատուրքեր կսահմանի, եթե Մոսկվայի հետ համաձայնության չգա Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանից նավթի արտահանման վրա երկրորդական մաքսատուրքեր կսահմանի, եթե Մոսկվայի հետ համաձայնության չգա Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ, նրա խոսքերը մեջբերում է NBC News-ը։


«Եթե ես և Ռուսաստանը չկարողանանք համաձայնվել Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու շուրջ, և եթե ես որոշեմ, որ մեղավոր է Ռուսաստանը, ես մաքսատուրքեր կսահմանեմ Ռուսաստանից արտահանվող նավթի վրա», - մեջբերում է հեռուստաալիքը ամերիկացի առաջնորդի խոսքերը։


Թրամփը սպառնացել է նաև, որ նման իրադարձությունների զարգացման դեպքում հնարավոր հետևանքներ կունենան Ռուսաստանից նավթ ներկրողների համար։


«Դա կնշանակի, որ եթե դուք նավթ գնեք Ռուսաստանից, չեք կարողանա բիզնես անել ԱՄՆ-ում»,- ասել է նա։


Ամերիկացի առաջնորդը մանրամասնել է, որ նախատեսում է Ռուսաստանից արտահանվող նավթի 25-50 տոկոսի չափով մաքսատուրք սահմանել։


Նա նաև հավելել է, որ ծրագրում է շուտով կրկին զանգահարել նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250