ԱՄՆ-ի հետ խոր կապերի դարաշրջանն ավարտվել է․ Մարկ Քարնին
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ խոր կապերի դարաշրջանն ավարտվել է: Նա կանադացիներին նախազգուշացրել է , որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնընդմիշտ փոխել է հարաբերությունները և անկախ առևտրային ոլորտում ապագա զարգացումներից, հետդարձ չի լինելու, հայտնում է The Guardian-ն պարբերականը։
«Միացյալ Նահանգների հետ ունեցած հին հարաբերությունները, որոնք հիմնված էին մեր տնտեսությունների ինտեգրման խորացման և անվտանգության ամուր և ռազմական համագործակցության վրա, ավարտվել են։», - ասել է նա:
Վարչապետը Թրամփի մեքենաների ներկրման համար սահմանած մաքսատուրքերը որակել է չհիմնավորված և ասել, որ դրանք խախտում են երկրների միջև առկա առևտրային գործարքները:
«Կանադան պատասխանելու է մաքսատուրքերին»,- նշել է Մարկ Քարնին:
Հավելենք, որ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ապրիլի 3-ից 25% մաքսատուրք կսահմանի ԱՄՆ ներկրվող մեքենաների և ավտոպահեստամասերի համար, ինչը, ըստ փորձագետների կանխատեսումների, կարող է նվազեցնել արտադրությունը, բարձրացնել գները և խթանել համաշխարհային առևտրային պատերազմ:
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Ադրբեջանի կողմից այս ամենը խաբկանք է․ Օհանյան
Հայաստանի իշխանությունները ցանկանում են գնալ խաղաղության, գիտակցելով, որ Ադրբեջանը միայն ցանկանում է կորզել, իրական խաղա...
Մղձավանջը, որը սկսվեց 7 տարի առաջ, կավարտվի․ Արթուր Խաչատրյան
Գյումրիում տեղի ունեցող խայտառակ իրավիճակին կարող եմ տալ միայն մեկ անուն՝ «բերիա-ստալինական» քաղաքականություն, որը վարու...
Ադրբեջանը կսկսի պահանջել, ոչ թե ցանկանալ․ Արթուր Խաչատրյան
Ադրբեջանը շարունակելու է նոր պահանջներ ներկայացնել, ես դրանում վստահ եմ, այս մասին ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակ...