Ադրբեջանը կսկսի պահանջել, ոչ թե ցանկանալ․ Արթուր Խաչատրյան
Ադրբեջանը շարունակելու է նոր պահանջներ ներկայացնել, ես դրանում վստահ եմ, այս մասին ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Չեմ բացառում, որ Ադրբեջանը կպահանջի, ոչ թե կցանկանա՝ Արցախյան պատերազմի մասնակիցների արտահանձնումը։ Եթե այդ պահանջը սկզբից մեզ որպես ցանկ էր ներկայացված, չեմ բացառում, որ հիմա Ադրբեջանը արդեն հստակ անուններով ցանկ կներկայացնի։ Այս իշխանությունները խոսում էին նոր սահմանադրության մասին, որը նախատեսվում էր փոփխությունների ենթարկել 2026 թվականին, հետո 2027 թվականին, չեմ բացառում, որ Ադրբեջանը կպահանջի սահմադրության փոփոխություն նույնիսկ մինչև 2026 թվականի նշանակված ընտրությունները»,- ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ ներկայիս վարչապետի իշխանության մնալը պայմանավորված է հակառակ կողմի բարեհաճ վերաբերմունքով։
«Վարչապետը գիտակցում է, որ մեր առջև բազմաթիվ լծակներ կան դրված, իսկ հետագայի համար Փաշինյանի իշխանության մնալը պայմանավորված է լինելու Էրդողանի և Ալիևի բարեհաճ վերաբերմունքով»,- ասել է Արթուր Խաչատրյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Նրանք տապալել են Եվրամիության տնտեսությունն ու մայրցամաքը․ Զախարովա
Բրիտանական իշխանությունները ձգտում են Եվրամիությանը հրահրել Ռուսաստանի հետ սպանդի։ Նրանց ոսկե երազանքն է հրահրել եվրոպակ...
Ադրբեջանի կողմից այս ամենը խաբկանք է․ Օհանյան
Հայաստանի իշխանությունները ցանկանում են գնալ խաղաղության, գիտակցելով, որ Ադրբեջանը միայն ցանկանում է կորզել, իրական խաղա...
Աչք չենք փակելու, բոլորի գլուխները տալու ենք պատերին․ Հովհաննիսյան
Հայաստանում որևէ մեկը չի կարող ազդել քաղաքացու ընտրելու իրավունքի վրա, ուստի իրավապահ մարմինները պետք է գործեն, օրենքի ո...