Որոշ թեկնածուներ մտածում են՝ հին ձևերը կանցնեն. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Գյումրիում այսօր առավոտյան ՏԻՄ ընտրություններին առնչվող ձերբակալություններին։
«Որոշ թեկնածուներ փորձում են ճնշել ընտրողներին ու մտածում են՝ հին ձևերը կանցնեն։ Նման մեղադրանքներ չկան այն թեկնածուների հասցեին, որոնց հասցեին չեն կարող լինել»,- ասել է նա։ Ը
Սիմոնյանը նշել է, որ եղել են համայնքներ, որտեղ ՔՊ-ն պարտվել է, նաև՝ Գյումրիում են գնացել կոալիցիոն կառավարման.
«Բայց ես չեմ կարծում, թե մենք այնտեղ պարտվելու ենք»։
Սիմոնյանը նաև պատասխանել է այն հարցին՝ թե ինչու են ձերբակալություններն 3 օր առաջ տեղի ունենում:
«Ե՞րբ պետք է ընտրություններ կեղծողը դրանք կեղծի, մի տարի առա՞ջ, մի տարի հետո՞։ էդ գործողությունը, ճնշումը իրականացնում են ընտրություններից մի քանի օր առաջ, իսկ իրավապահները դրան արձագանքում են»,- եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն:Այս...
Բաքվից կոչ են անում արագացնել համաձայնագրի ստորագրումը
Ադրբեջանը ՀՀ-ին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...
Նոր պայմանավորվածություն Պուտինի և Էրդողանի միջև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են էներգ...
Կան լուծում չստացած հարցեր. Զախարովան՝ ՀՀ-ի և ՌԴ-ի կապի մասին
Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Հայաստանում գործում է ՌԴ-ի հետ կապերն ակտիվացնելու չասված հրամանագիր, Ռուսաստանի ԱԳՆ...