Խոստովանում եմ, որ չեմ պատկերացնում՝ ոնց օգնենք մարդկանց. Փաշինյան
Ես սա լավ ծրագիր չեմ: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուսաբուծության աջակցության 2025թ․ ծրագրի մասին։
«Եկեք խոստովանենք, որ էդ մեսիջների ներքո եմ ես համաձայնվել, որ այդ ծրագիրն ընդունենք, որ գյուղացիները պահանջում են, պահանջում են, ուզում են, օգնենք գյուղացիներին։
Բայց ես գյուղացիների հետ խոսել եմ․ էս ծրագիրն իմ տեսած գյուղացիներից ոչ մեկի հետ ոչ մի կապ չունի՝ զրո։ Սա միջին ու խոշոր ֆերմերների աջակցության ծրագիր է, որն էլի քաղաքական ընտրության հարց է, բայց եկեք՝ չասենք, որ մենք գյուղացիներին աջակցում ենք»։
Ես խոստովանում եմ, որ չեմ պատկերացնում՝ ոնց օգնենք մարդկանց, ինչ անենք էդ մարդկանց համար»։ Ըստ նրա, ծրագրերն իմաստ կունենան այն ժամանակ, երբ մի քանի տարի աջակցելուց հետո մարդիկ իրենք ասեն՝ աջակցության կարիք չունեն, տնտեսությունն այն դարձրել է ավելի արդյունավետ․ «Սա զարգացման ծրագիր չէ, իսկ զարգացման ծրագրերն էլ չեն աշխատում կամ աշխատում են հատվածական։ Մենք գյուղատնտեսություն ենք անում աշխատասենյակներում․ վարում ենք, ցանում, պարարտանյութ ենք տալիս, վերլուծություններ անում՝ աշխատասենյակներում»,- ասել է նա։
Ըստ նրա, այս տարի էլ կարող են ծրագիրն ընդունել ու գումար տալ, բայց անարդյունավետ է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Այս...
Բաքվից կոչ են անում արագացնել համաձայնագրի ստորագրումը
Ադրբեջանը ՀՀ-ին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...
Կան լուծում չստացած հարցեր. Զախարովան՝ ՀՀ-ի և ՌԴ-ի կապի մասին
Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Հայաստանում գործում է ՌԴ-ի հետ կապերն ակտիվացնելու չասված հրամանագիր, Ռուսաստանի ԱԳՆ...
Նոր պայմանավորվածություն Պուտինի և Էրդողանի միջև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են էներգ...