Այդ ծրագրերը մարդկանց ստրկացնելու մասին են. Փաշինյան
Սոցիալական ծրագիր կոչվածները մարդկանց կոնսերվացնում են աղքատության նիշի մեջ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք երկու կողմից բերում ու փակում ենք, ասում ենք՝ դե եկեք, աղքատության նիշի մեջ մնացեք։ Ինչի համար ենք անում։ Դա ոչ մի օգուտ չի տալիս։ Ընդ որում, սրա մասին կարևոր է հրապարակային խոսել, որ մտածելակերպի փոփոխություն տեղի ունենա»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ ամեն հարցում կան առանձնահատուկ դեպքեր.
«Բայց մեր սոցիալական ծրագրերը մարդկանց ստրկացնելու մասին են, ազատությունից զրկելու մասին, մարդկանց հնարավորությունից զրկելու մասին, մարդկանց հեռանկարից զրկելու մասին։ Եվ սա սերնդեսերունդ փոխանցվում է։ Մենք «Փարոս»-ից օգտվող սերունդներ ունենք, որ ինքն իրեն վերարտադրում է անընդհատ։ Էն ժամանակ «Փարոս»-ից օգտվել է, հետո հաջորդ սերունդն է «Փարոս»-ից օգտվում, հետո՝ հաջորդ սերունդը։ Կյանքի մասին իրենց պատկերացումը մեր աջակցությամբ ամրագրվում է, որ կյանքը «Փարոս»-ն է»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Այս...
Բաքվից կոչ են անում արագացնել համաձայնագրի ստորագրումը
Ադրբեջանը ՀՀ-ին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...
Կան լուծում չստացած հարցեր. Զախարովան՝ ՀՀ-ի և ՌԴ-ի կապի մասին
Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Հայաստանում գործում է ՌԴ-ի հետ կապերն ակտիվացնելու չասված հրամանագիր, Ռուսաստանի ԱԳՆ...
Նոր պայմանավորվածություն Պուտինի և Էրդողանի միջև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են էներգ...