6 տարվա ընթացքում մեկ ծննդատուն չեք կարողանում հանձնել. Մխիթարյանը՝ Մինասյանին
6 տարվա ընթացքում մեկ ծննդատուն չեք կարողանում հանձնել, որի գումարի 60-70 տոկոսը բարերարն արդեն տվել է: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարեց «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ դիմելով ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին:
«Այսինքն, 7 տարվա ընթացքում, 1,5 տարվա ընթացքում 1 շենք է կառուցվել։ Նույն համամասնությամբ, եթե տեղյակ չեք, ես կասեմ, որքան շենք է կառուցվել առաջին նախագահի պաշտոնավարման ընթացքում, որքան երկրորդ և որքան երրորդ նախագահի կառավարման ընթացքում՝ 7 տարվա կտրվածքով։ Ֆիքսենք, որ ձեր իշխանությունը ընդամենը 5 շենք է կառուցել, 6 տարվա ընթացքում չեք կարողանում հանձնել մի ծննդատուն, ունենալով նաև բարերար, որը գումարի 60-70 տոկոսը տվել է։ Սա ձեր աշխատանքի արդյունավետության ամենակարևոր բնորոշումն է՝ սոցիալական ծրագրերից մինչև ասֆալտ, ամեն անգամ ժողովրդին ասելով, որ մի շանս էլ տվեք»,- ասաց նա։
Մինչ այդ, Սարիկ Մինասյանը հայտնել էր, որ այսօրվա իշխանությունը 7 տարվա ընթացքում կառուցվել է 5 բնակելի շենք։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...
Նիկոլ Փաշինյանը՝ նոր էսկալացիայի հավանականության մասին
Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր...
Մինչև 18 տարեկան երեխաներին անվճար կհատկացվի գլյուկոզայի սարք. ԱՆ
Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախ...
ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է Քենեդու սպանության գաղտնազերծված փաստաթղթերը
ԱՄՆ Ազգային արխիվը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, չորեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթ...