Վաշինգտոնի դատարանը՝ «Ազատություն» ռադիոկայանը փակելու Թրամփի որոշման մասին
Վաշինգտոնի դաշնային շրջանային դատարանը երեքշաբթի բավարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայցը` ընդդեմ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM):
Դատարանը որոշել է, որ մինչև գործի էության քննությունը գործակալությունը պետք է ձեռնպահ մնա այնպիսի քայլերից, որոնք կարող են ուղղված լինել «Ազատություն» ռադիոկայանի փակմանը: Այս միջոցները ներառում են մարտի 15-ին USAGM-ի ավագ խորհրդական Քերի Լեյքի կողմից հայտարարված որոշումը՝ դադարեցնելու դրամաշնորհային համաձայնագիրը, ըստ որի՝ «Ազատություն» ռադիոկայանը Կոնգրեսի ֆինանսավորումն է ստանում USAGM-ի միջոցով իր աշխատանքի համար:
Դատավոր Ռոյս Լամբերթը 10 էջանոց վճռով որոշել է, որ վճռի կատարումը «Ազատություն» ռադիոկայանին «անուղղելի վնաս» է պատճառելու։
«USAGM-ի ղեկավարությունը չի կարող մեկ արտահայտությամբ և գրեթե առանց հիմնավորման ստիպել «Ազատություն» ռադիոկայանին դադարեցնել գործունեությունը, նույնիսկ եթե նախագահը հրամայել է դա անել»,- գրել է դատավորը։
Նմանատիպ հոդվածներ
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։ Ադրբեջա...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...