Ֆրանսիական հեռուստաալիքը ներողություն է խնդրել Հայաստանից
Arte France հեռուստաալիքը «28 րոպե» հաղորդաշարի ընթացքում՝ մի դրվագում հրապարակել էր քարտեզ, որտեղ Հայաստանը նշված չէր։ Հեռուստաալիքը ներողություն է խնդրել միջադեպի համար․
«Ներողություն ենք խնդրում Հայաստանից՝ սխալ քարտեզ ցուցադրելու համար»,– ասել է հաղորդավարուհին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում և գերմանիայում հեռարձակվող Arte France հեռուստաալիքը «28 րոպե» հաղորդաշարի ընթացքում հրապարակել Հարավային Կովկասի քարտեզը, որից Հայաստանը պարզապես ջնջված էր և ներառված Ադրբեջանի կազմում։
Le Figaro հանդեսի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը X- ում գրել էր. «Ես ոչ մի վայրկյան չեմ հավատում, որ դա միտումնավոր է արվել՝ Arte France-ի «28 րոպե»-ի կամ ադրբեջանական հեռուստալոբբիի գործողությունների արդյունքում, բայց այդ սխալը շատ ցավալի է աչքերի և սրտի համար. Հայաստանը պարզապես ջնջված էր Կովկասի քարտեզից։ Էրդողանի և Ալիևի երազանքը...»։
Նմանատիպ հոդվածներ
Ֆլորենցիայում ձերբակալել են 10 կգ հեղուկ կոկաին տեղափոխող տղամարդու
Ֆլորենցիայում ձերբակալել են իսպանացու, ով փորձել է 10 կիլոգրամ հեղուկ կոկաին տեղափոխել Իտալիա Տղամարդը փորձել է կոկ...
Մարմնամարզուհին 3 մետր բարձրությունից ընկել է սառույցի վրա. Քիշնև
Քիշնևում սառցե շոուի ժամանակ մարմնամարզուհին ընկել է երեք մետր բարձրությունից։ Այս մասին հայտնում է Omniapres պորտալը։&n...
Ինչպե՞ս եք ծանոթացել ձեր 2-րդ (3-րդ, 4-րդ ...) կեսի հետ
Ինչպե՞ս եք ծանոթացել ձեր 2-րդ (3-րդ, 4-րդ ...) կեսի հետ
Բախումներ, ուժի կիրառում. իրավիճակը՝ Ստամբուլում
Թուրքական ոստիկանությունը կոշտ ուժ կիրառելով ցրում է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարներին:Ցուցարարները ար...