«Ես հրապարակավ ընդունում եմ իմ սխալը»․ Ալեն Սիմոնյան
Ես ուզում եմ հրապարակավ ընդունել իմ սխալը. պարզվում է ես, այնուամենայնիվ, շուրջ 2 տարի առաջ մեկ անգամ դիմել եմ ՊՊԾ աշխատակիցներին, որպեսզի նրանք հեռացնեն այն լրագրողներին, ովքեր խաթարել էին հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը, ինչը չէի հիշում: Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ ՊՊԾ աշխատակիցները վերցրել էին ԱԺ-ում ակցիա անող լրագրողների պաստառը, որի վրա գրված էր՝ «Անդրանիկ Քոչարյանը թող իր շուրթերը մաքրի» գրությունը։ Այս ակցիայով լրագրողները պաշտպանում էին խոսքի իրավունքը, որը ավելի վաղ խոչընդոտվել էր Քոչարյանի կողմից։ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով դեպքը, նշել էր, որ «ՊՊԾ-ն իր գործառույթն ունի, և ինքը չի հրահանգել վերցնել պաստառը»։
Նմանատիպ հոդվածներ
Աղազարյանը 200-300 հազար դոլար կաշառք է պահանջել. Վարդապետայան
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախկին ՔՊ-ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ երկու դրվագով մեղադրանք...
Կոստանյանը` խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի մասին
Հայաստանի Հանրապետության համար կարևորը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. այս պահին որևէ առավելություն այս կամ այն...
Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։ Փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ...
Ադրբեջանի մոտեցումները կառուցողական չեն. ՔՊ-ական պատգամավոր
Խաղաղության համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՔՊ-...