Պուտինը չի փոխել հրամանը․ Պեսկով
Վլադիմիր Պուտինը չի փոխել էներգահամակարգին չխփելու հրամանը՝ ի հեճուկս Ուկրաինայի զինված ուժերի խախտումների։ Այս մասին հայտարարել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը , գրել է «Ռիա Նովոստի»-ն։
«ԱՄՆ-ն հնարավորություն ունի հետևելու ստեղծված իրավիճակին, որի պատճառը եղավ այն, որ Ուկրաինայի կողմից բազմաթիվ պայմանավորվածություններ խախտվեցին։ Ուկրաինայի զինված ուժերի խախտումներից հետո ՌԴ նախագահը նշել է, որ չի փոխի էներգահամակարգին չխփելու հրամանը»-, ասել է Պեսկովը։
Պեսկովն հավելեց նաև, որ Կուբանում էներգաօբյեկտների վրա ուկրաինացի զինվորականների հարձակումները Կրեմլը դիտարկում է որպես պայմանավորվածությունների սաբոտաժ:
«Էներգետիկայի օբյեկտներին հարվածները չեղարկելու մասին տեղեկությունն արդեն լայնորեն հայտնի էր, և ուկրաինական իշխանությունները ոչինչ չեն արել ռուսական տարածքների վրա հարձակումը չեղարկելու համար։ Նման պահվածքը հակասում է ուկրաինական հակամարտության խաղաղ ավարտին ուղղված ջանքերին»,- հավելեց ՌԴ մամուլի քարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Առաջարկն արել է Թրամփը, որին Պուտինը համաձայնել է․ Պեսկով
Ռուսաստանն ու ԱՄՆ–ն ուկրաինական կարգավորման հետ կապված դեռ բազմաթիվ ասպեկտներ պետք է մշակեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ն...
Ստամբուլում մուտքի և ելքի սահմանափակում կլինի
Ստամբուլ նահանգի ղեկավարությունը հայտնել Է նահանգում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին մուտքի և ելքի սահմանափակման...
Իրանը սպառնալիքիների ներքո բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Իրանը ուղղակի բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ, ինչ-որ ճնշումների ներքո, այս մասին հայտարարել է Իրանի արտաքի...