Իրանը սպառնալիքիների ներքո բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Իրանը ուղղակի բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ, ինչ-որ ճնշումների ներքո, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին, փոխանցել է Tasnim գործակալությունը։
«Առավելագույն ճնշման ու սպառնալիքների ներքո Իրանը հաստատ ուղղակի բանակցությունների չի գնա Ամերիկայի հետ։ Սա մեր հստակ քաղաքականությունն է, և այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել մյուս կողմի վերաբերմունքն Իրանի ժողովրդի նկատմամբ։ Իհարկե, անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է, և մենք դա կարող ենք անել տարբեր խողովակներով։ Մեր նպատակն ու առաքելությունը երկրի ու ժողովրդի ազգային շահերի և ազգային անվտանգության գիտակցումն է, և այս առումով մենք բաց չենք թողնի ոչ մի հնարավորություն», - ասել է նա։
Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ուղղված նամակում 2 ամիս ժամանակ էր տվել՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները սկսելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Առաջարկն արել է Թրամփը, որին Պուտինը համաձայնել է․ Պեսկով
Ռուսաստանն ու ԱՄՆ–ն ուկրաինական կարգավորման հետ կապված դեռ բազմաթիվ ասպեկտներ պետք է մշակեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ն...
Պուտինը չի փոխել հրամանը․ Պեսկով
Վլադիմիր Պուտինը չի փոխել էներգահամակարգին չխփելու հրամանը՝ ի հեճուկս Ուկրաինայի զինված ուժերի խախտումների։ Այս մասին հա...
Ստամբուլում մուտքի և ելքի սահմանափակում կլինի
Ստամբուլ նահանգի ղեկավարությունը հայտնել Է նահանգում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին մուտքի և ելքի սահմանափակման...