Առաջարկն արել է Թրամփը, որին Պուտինը համաձայնել է․ Պեսկով
Ռուսաստանն ու ԱՄՆ–ն ուկրաինական կարգավորման հետ կապված դեռ բազմաթիվ ասպեկտներ պետք է մշակեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է «Ռիա Նովոստի»-ն։
«Ըստ էության՝ խաղաղ կարգավորման ճանապարհով շարժվելու` երկրների ցանկության և պատրաստակամության մասին, իսկապես ընդհանուր ըմբռնում կա: Ինչ վերաբերում է տեխնիկական հարցերին, ապա նշեմ, որ թեմաներից մեկի շուրջ այսօր Էր-Ռիադում բանակցություններ են ընթանում մեր և ամերիկյան պատվիրակությունների միջև», – ասել է Պեսկովը։
Պեսկովն հավելել է նաև, որ Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ սևծովյան նախաձեռնությունը քննարկելու առաջարկն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որին տվել է իր համաձայնությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հենց այս մանդատով է մեր պատվիրակությունը մեկնել Էր Ռիադ»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Տարածաշրջանում էսկալացիայի բարձրացման վտանգ կա․ Արաղչի
Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հուսով ենք` որքան հնարավոր է շուտ երկու երկր...
Պուտինը չի փոխել հրամանը․ Պեսկով
Վլադիմիր Պուտինը չի փոխել էներգահամակարգին չխփելու հրամանը՝ ի հեճուկս Ուկրաինայի զինված ուժերի խախտումների։ Այս մասին հա...
Ստամբուլում մուտքի և ելքի սահմանափակում կլինի
Ստամբուլ նահանգի ղեկավարությունը հայտնել Է նահանգում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին մուտքի և ելքի սահմանափակման...