Վրաստան-Հայաստան՝ 5-0
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։ Այս մասին գրել է ARMSPORT-ը:
Արդեն չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ավստրիական «Շտուրմի» 28-ամյա կիսապաշտպան Օթար Կիտեիշվիլին։ Նրա ուժեղ հարվածից հետո գնդակը «Փյունիկի» պաշտպան, ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանից անդրադարձով հայտնվեց դարպասը։ Հետագայում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում գրանցվեց ինքնագոլ Հարոյան անվան դիմաց։
14-րդ րոպեին ֆրանսիական «Լիոնի» 24-ամյա հարձակվող Ժորժ Միկաուտաձեն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։
23-րդ րոպեին աչքի ընկավ անգլիական «Ուոթֆորդի» 25-ամյա կիսապաշտպան Գիորգի Չակվետաձեն։
27-րդ րոպեին Օթար Կիտեիշվիլին դարձավ գոլի հեղինակ։ 35-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց նաեւ Ժորժ Միկաուտաձեն։
Չորրորդ և 5-րդ գոլերի դրվագներում Հայաստանի թիմի խաղացողների սխալ փոխանցումների հետեւանքոց գնդակը հայտնվեց մրցակցի մոտ։
Հայ ֆուտբոլիստները ոչ մի հարված չկատարեցին մրցակցի դարպասին։
Նմանատիպ հոդվածներ
Այն ինչ եղավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է. Թբիլիսիի քաղաքապետ
Թբիլիսիում կայացած խաղից հետո երկրպագուների պահվածքը չի նշանակում, որ մենք լարվածություն ունենք մեր հայ ընկերների հետ: Ա...
Ռանոսն արձագանքել է ՀՀ ազգային հավաքականից հեռացվելու որոշմանը
21-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն արձագանքել է ՀՀ ազգային հավաքականից հեռացվելու՝ թիմի գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի...
Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել իր հնարավոր մրցակիցներին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել տիտղոսային մենամարտի արժանանալու...
Մեկնարկեց Վրաստան-Հայաստան Ֆուտբոլային հանդիպումը
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղը մեկնարկեց Թբիլիսիի «Դինամո» մար...