Ռանոսն արձագանքել է ՀՀ ազգային հավաքականից հեռացվելու որոշմանը
21-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն արձագանքել է ՀՀ ազգային հավաքականից հեռացվելու՝ թիմի գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի որոշմանը:
«Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալն ինձ համար հնարավոր ամենամեծ պատիվն է:
Վստահ լինելով ազգային թիմի մարզչի հետ երեկ ունեցած խոսակցության գաղտնիությանը՝ ես ցանկանում էի խոսել իմ իրավիճակի մասին: Ցանկանում էի նրան տեղյակ պահել, որ ես պատրաստ եմ, ինձ լավ եմ զգում և լիովին մոտիվացված եմ խաղալու ու օգնելու թիմին:
Ի զարմանս ինձ՝ մարզիչն ինձ ասաց, որ առաջիկա խաղում ինձ հետ որևէ հույս չի կապում: Սա, բնական է, ինձ շատ վշտացրեց: Քանի որ խաղաժամանակ ստանալն այս պահին ինձ համար շատ կարևոր է, և ես այն ստանալու որևէ հեռանկար չունեի, համաձայնվեցի վերադառնալ Կայզերլաուտերն՝ պատրաստվելու հաջորդ խաղին: Եվ մենք սա միասին որոշեցինք:
Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար ավելի լավ բան չկա, քան իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալը, և որ դա միշտ այդպես կլինի»,- գրել է Ռանոսը սոցիալական ցանցերի էջում:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստան-Հայաստան՝ 5-0
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյ...
Այն ինչ եղավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է. Թբիլիսիի քաղաքապետ
Թբիլիսիում կայացած խաղից հետո երկրպագուների պահվածքը չի նշանակում, որ մենք լարվածություն ունենք մեր հայ ընկերների հետ: Ա...
Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել իր հնարավոր մրցակիցներին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել տիտղոսային մենամարտի արժանանալու...
Մեկնարկեց Վրաստան-Հայաստան Ֆուտբոլային հանդիպումը
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղը մեկնարկեց Թբիլիսիի «Դինամո» մար...