Կադրեր՝ ուրիշի կնոջը երկար նայելու պատճառով սպանված տղայի ողբերգական դեպքից
Համացանցում կադրեր են տարածվել ուրիշի կնոջը երկար նայելու պատճառով սպանված 17-ամյա տղայի մասնակցությամբ ողբերգական դեպքից, որը տեղի էր ունեցել օրերս Լոռու մարզում:
Հիշեցնենք՝ մարտի 18-ին Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 20-ամյա և 22-ամյա եղբայրներն ու նրանց հորաքրոջ 20-ամյա որդին անձնական հարցերի շուրջ վիճաբանել են համաքաղաքացի 17-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 17-ամյա երիտասարդի կրծքավանդակին։ Վեճի պատճառը եղել է 17-ամյա երիտասարդի կողմից 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելը:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում երեք երիտասարդները հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամը 15:35-ին ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերն ու երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին։
Նմանատիպ հոդվածներ
Ապոկալիպտիկ կադրեր՝ Հարավային Կորեայից
Հարավային Կորեայում հրդեհը ոչնչացրել է 3000 հեկտար հող, 1500 մարդ մնացել է առանց տանիքի, 15 գյուղ դատարկվել է: Բնակիչներ...
Հրդեհներ՝ Հարավային Կորեայում. կան զոհեր
Հարավային Կորեայում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել, ավելի քան 1500 մարդ տարհանվել է:...
Պայթյուն՝ Մախաչկալայի բարձրահարկ շենքերից մեկում. կան տուժածներ
Պայթյուն է տեղի ունեցել Մախաչկալայի բարձրահարկ շենքերից մեկում: Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախար...
Սարսափելի կադրեր. ԱՄՆ-ի սահմանի մոտ ավելի քան 200 կնոջ աճյուն են գտել
Սարսափելի գտածո Նյու Մեքսիկոյում: ԱՄՆ սահմանի մոտ ավելի քան 200 կնոջ դի են գտել: Այս մասին հայտնել է NEXTA Live-ը: Կամավ...