Կրակոցներ՝ Արմավիրի մարզի գազալցակայաններից մեկում. մարդ է սպանվել
Մարտի 22-ին, կեսգիշերն անց կրակոցներ են հնչել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին՝ Աշոտ Միրզոյանին պատկանող գազալցակայանում: Հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Արթուր Պարոնյանը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին Հետքի-ին հաստատել են ՆԳՆ-ից:
Սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը:
Աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի ամիս առաջ Ա. Պարոնյանը վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր է թողել:
Այդ օրը ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդու։
Քրեական ոստիկիանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը ժամերի ընթացքում բացահայտվել է։
Ոստիկանները պարզել են, որ նախնական տվյալներով մարտի 22-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ, որը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհներ՝ Հարավային Կորեայում. կան զոհեր
Հարավային Կորեայում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել, ավելի քան 1500 մարդ տարհանվել է:...
Երկրաշարժ՝ Հայաստանում
Այսօր տեղական ժամանակով ժամը 17:10-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գր...
Ապոկալիպտիկ կադրեր՝ Հարավային Կորեայից
Հարավային Կորեայում հրդեհը ոչնչացրել է 3000 հեկտար հող, 1500 մարդ մնացել է առանց տանիքի, 15 գյուղ դատարկվել է: Բնակիչներ...
Խոշոր չափի գողություն՝ ատոմակայանից
Օրեր առաջ խոշոր չափի գողության դեպք է եղել Հայաստանի ատոմային էլեկտրակայանից։ Այս մասին տեղեկացրել է Shamshyancom-ը: Հայ...