Կոպիրկինը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի մասին

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շարքը արդիական է մնում, լրագրողներին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի կողմից հայ-ադրբեջանական կարգավորման հարցում աջակցելու հնարավորությունը։

«Իգոր Խովաևը բազմիցս եղել է տարածաշրջանում, բավականին ակտիվ աշխատել է այդ ուղղության վրա: Մի շարք եռակողմ պայմանավորվածություններ կան, որոնք, մեր կարծիքով, արդիական են մնում», – ասել է Կոպիրկինը:


Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է այցելել տարածաշրջան՝ խորհրդակցություններ անցկացնելու համար։


Մեկնաբանելով Հայաստան ամերիկյան զինտեխնիկայի սպասվող ժամանակավոր տեղափոխման մասին հաղորդումները՝ ՌԴ դեսպանն ուշադրություն է հրավիրել այն լուրերի վրա, որ, ըստ մամուլի, այն նախատեսված է վարժանքներ անցկացնելու համար։ Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության՝ դեսպանն ընդգծել է արտաքին խաղացողների կողմից հարավկովկասյան տարածաշրջան առճակատման սխեմաներ ներգրավելու փորձը։


«Եթե դա տեղի է ունենում, ապա դա, իհարկե, մտահոգիչ պահ է, գործոն, որը հազիվ թե ծառայում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը», – ասել է Կոպիրկինը։



Քաղաքականություն