Եթե սահմանին խաղաղություն լինի, ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ
ԵՄ դիտորդներին հրավիրել ենք հայ-ադրբեջանական սահման որպես կայունության և խաղաղության գործոն, և եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, ԵՄ դիտորդներին նեղություն կարելի է չտալ կամ պակաս նեղություն տալ։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդների վերաբերյալ հարցին։
«ԵՄ դիտորդական առաքելությանը հրավիրել եմ ես և ես շնորհակալ եմ իմ հրավերին արձագանքելու համար: Մենք նրանց հրավիրել ենք, որպես կայունության և խաղաղության գործոն: Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն։ Եվ այդ պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ դիտորդներին նեղություն կարելի է չտալ կամ պակաս նեղություն տալ» ,- ասել է վարչապետը` նշելով, որ ԵՄ դիտորդների մասով դեռ որոշում չկա:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ նոր էսկալացիայի հավանականության մասին
Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր...
ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է Քենեդու սպանության գաղտնազերծված փաստաթղթերը
ԱՄՆ Ազգային արխիվը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, չորեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթ...
Ալիևը կոչ է արել ձերբակալել և Ադրբեջանին հանձնել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին
Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Արցախ...
Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուներն իրեր են նետել հայ երկրպագուն...