
Իսրայելը ոչնչացնում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին

Իսրայելի ռազմաօդային ուժերն հարվածել են Գազայի հատվածի բնակավայրերին, այդ թվում՝ փախստականների ճամբարին: Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն զոհվել է ավելի քան 230 մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են:
«Նախնական տվյալներով՝ ավելի քան 230 զոհ և 350 տուժած։ ՀԱՄԱՍ-ի հինգ առաջնորդները նույնպես զոհվել են Գազայի ուղղությամբ Իսրայելական ավիահարվածների հետևանքով։ Նրանց թվում են շարժման քաղբյուրոյի երկու անդամներ՝ Իսսամ ադ Դաալիսն ու Աբու Ուբեյդա Ալ Ջամասին, ինչպես նաև Գազայում ներքին գործերի փոխնախարար Մահմուդ Աբու Վատֆան»,- նշված է հայտարարության մեջ։
Հավելենք, որ Իսրայելցի զինվորականներն գիշերը հայտնել են, որ հարվածներ են հասցնում Գազայի հատվածին այն բանից հետո, երբ հրադադարի երկարաձգման շուրջ համաձայնության չեն եկել:
ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող առողջապահության նախարարությունն զոհերի թվի հետ կապված այլ տվյալներ է ներկայացրել, ըստ որի՝ զոհվել է առնվազն 326 մարդ: