Որ պետություններն են պատրաստ զորք ուղարկել Ուկրաինա

Եվրոպական մի շարք երկրներ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ զինադադար ապահովելու համար: Այս մասին Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Էրիկ Լոմբարդը։


«Մենք տեխնիկական քննարկումներ ենք սկսել Ուկրաինայի հարցով: Ընդհանուր համաձայնություն կա, որ եվրոպացի զինվորներ պետք է ուղարկվեն Ուկրաինա՝ հրադադարը երաշխավորելու համար: Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են դրան, ԵՄ մյուս երկրները նույնպես կնպաստեն: Զինվորները կժամանեն հրադադարի հաստատումից հետո՝ ապահովելու համար»,- ասել է նա։


Նախարարը պնդում է, որ այս հարցում, ԱՄՆ-ից նույնպես աջակցություն կպահանջվի։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է աջակցել հրադադարին, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկելու։