Խաղաղության այդ համաձայնագիրը պետք է ստորագրվի հիմա. Ուոլց
Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի, X սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայք Ուոլցը:
Նա նշել է, որ այս շաբաթ տարածաշրջանում իրավիճակը քննարկել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ:
«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես ասացի նրան, որ մենք պետք է ավարտենք խաղաղության այս համաձայնագրի ստորագրումը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի ապահով և բարգավաճ դարձնելու համար։ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, քանի դեռ դա իրականություն չի դարձել»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։Ադրբեջան...
Տարածքային զիջումներ` երաշխիքների դիմաց. Ուոլց
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հաստատել է, որ հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքը, Ու...