Ինչ են քննարկել Էրդողանն ու Թրամփը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել է, մասնավորապես, ուկրաինական հակամարտությունը, գրում է Daily Sabah թերթը։
«Էրդողանն ասել է, որ աջակցում է Թրամփի քայլերին՝ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելուն»,- նշում է թերթը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահի հետ զրույցի ընթացքում Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ Թրամփի օրոք երկու երկրների հարաբերությունները կկառուցվեն «անկեղծ մոտեցմամբ՝ կենտրոնացած լուծումների հասնելու վրա»։
Daily Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը կոչ է արել Թրամփին չեղարկել Թուրքիայի պաշտպանական հատվածի դեմ պատժամիջոցները եւ «ավարտել Անկարայի՝ ամերիկյան F-16 կործանիչների ձեռքբերման գործընթացը»։
Միաժամանակ, ըստ թուրքական կողմի, Էրդողանն ու Թրամփը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։Ադրբեջան...
Տարածքային զիջումներ` երաշխիքների դիմաց. Ուոլց
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հաստատել է, որ հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքը, Ու...