Երբ կլուծվի ուկրաինական հակամարտությունը՝ ըստ Թրամփի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ ուկրաինական ճգնաժամը կլուծվի շաբաթների ընթացքում, CNN-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Նախագահը օգտագործում է «շաբաթներ» բառը՝ ժամանակային շրջանակը նկարագրելու համար»,– ասել է նա:
Հատուկ բանագնացը նշել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան մտածում են հակամարտությունը կարգավորելու մասին, և երկու կողմերը պատրաստ են քննարկել պայմանավորվածությունների նրբությունները։
Սթիվ Ուիթքոֆը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը դրական է անցել, և հնարավոր է եղել կենտրոնանալ ուկրաինական ճգնաժամի լուծումները գտնելու վրա։
Նմանատիպ հոդվածներ
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։Ադրբեջան...
Տարածքային զիջումներ` երաշխիքների դիմաց. Ուոլց
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հաստատել է, որ հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքը, Ու...