ԵՄ-ն նախապատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը. Ռալֆ Նիմայեր
ԵՄ-ում քաղաքական գործիչները չեն էլ թաքցնում, որ ԵՄ-ում առաջ քաշված վերազինումն ուղղված է Ռուսաստանի դեմ, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում կարծիք է հայտնել Գերմանիայի Սահմանադրության եւ ինքնիշխանության խորհրդի ղեկավար Ռալֆ Նիմայերը: Նիմայերի գնահատմամբ՝ ներկա պահին Եվրամիության երկրները վերազինման արդյունաբերական հնարավորություններ չունեն։ Սակայն, նշել է քաղաքական գործիչը, համապատասխան ծրագրերը նախատեսված են երկարաժամկետ հեռանկարի համար, իսկ բուն արդյունաբերական բազան շատ արագ է աճում։
«Հրապարակավ նույնպես խոսում են այն մասին, թե իբր պետք է նախապատրաստվել Ռուսաստանի հարձակմանը», - ասել Է գործակալության զրուցակիցը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մարտի սկզբին հանդես է եկել Եվրոպայի վերազինման ծրագրի ֆինանսավորման համար չորս տարվա ընթացքում 800 մլրդ եվրո ներգրավելու առաջարկով: Միջոցների մեծ մասն առաջարկվում է ներգրավել եվրոպական պետությունների բյուջեներից։
Եվրահանձնաժողովը բյուջետային զիջումներ կտրամադրի ԵՄ երկրների համար եւ ռազմական ծախսերին կուղղորդի այն միջոցները, որոնք նախատեսված են տարածաշրջանների զարգացման համար: ԵՀ ղեկավարը հույս ունի ԵՄ-ի ներսում ռազմական արտադրության զարգացման եւ եվրոպական երկրների կողմից համատեղ գնումների անցկացման վրա:
Նմանատիպ հոդվածներ
Մենք չպետք է մտածենք, որ որևէ փաստաթուղթ, բոլոր հարցերը կարգավորելու է մեկընդմիշտ. Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանրայինի եթերում ասել է. «Հայաստանի Հանրապե...
Զելենսկին տարածքների մասին նոր հայտարարություն է արել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տարածքների հարցը բարդ է անվանել, նրա խոսքերը մեջբերում Է New York Post-ը։ «Զելենսկ...
Թուրքիայի նախագահը զանգահարել է Դոնալդ Թրամփին. զրույցից մանրամասներ են հայտնի դարձել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Կողմերը քննարկել են տարբեր քաղաքական թեմ...
Լոնդոնը խաբեց Ուկրաինային. խոստումը չպահեց ՆԱՏՕ-ի հարցում. ԶԼՄ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խաբել է Վլադիմիր Զելենսկուն՝ խոստանալով նրան անդամակցել ՆԱՏՕ-ին, գրում է լրագրող Չե...