Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 12 պահանջ է ներկայացրել ԵՄ-ին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 12 պահանջ է ներկայացրել ԵՄ-ին
«Ի՞նչ է պահանջում հունգարացի ժողովուրդը Բրյուսելից. Թող լինի խաղաղություն, ազատություն և միասնություն»,- պահանջների ցանկից առաջ գրել է Օրբանը։
Պահանջների ամբողջական ցանկն ունի հետևյալ տեսքը.
«Մենք պահանջում ենք ազգերի Եվրոպա»
«Մենք պահանջում ենք օրենքի առաջ հավասարություն բոլոր անդամ պետությունների համար»
Վերականգնել պետություններից «ապօրինաբար խլված» իրավասությունները
Ազգային ինքնիշխանություն և ուժեղ վետոյի իրավունք ազգային կառավարությունների համար
«Վտարել Սորոսի գործակալներին Հանձնաժողովից և հեռացնել կոռումպացված լոբբիստներին» Եվրախորհրդարանից
«Մի գրավադրեք մեր թոռների ապագան» և վերացրեք ԵՄ պարտքերը.
Մի՛ միջամտեք Հունգարիայի ազգային գվարդիայի աշխատանքին երկրի սահմանները պաշտպանելու, միգրանտներին «չբերելու» և ԵՄ անօրինական ճանապարհով ժամանածներին արտաքսելու հարցում
Կոռուպցիայի միջոցով ձեռք բերված դոլարն ու եվրոն չպետք է մտնեն ԵՄ երկրներ
Արգելել «մեր երեխաների հակաբնական վերադաստիարակումը»
Պաշտպանել Եվրոպայի քրիստոնեական ժառանգությունը
«Մենք խաղաղություն ենք պահանջում Եվրոպայում»
«Միություն, բայց առանց Ուկրաինայի»
Հավելենք, որ ԵՄ-ից դեռ չեն արձագանքնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այս 12 պահանջներին:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը Զելենսկուց հրապարակային ներողություն է ակնկալում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մասնավոր կերպով նշել է, որ հրապարակային ներողություն է ակնկալում Ուկրաինայի նախագահ...
Քվեարկության մասնակիցների թիվը՝ 11:00-ի դրությամբ
Ժամը 11:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3094 ընտրական իրավունք ուն...
Այսօր Գյումրիում և Փարաքարում համայնքների ավագանու արտահերթ ընտրություններն են
Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում այսօր՝ մարտի 30-ին, առավոտյան ժամը 8.00-ին բացվեցին ընտրական...
«Գնացեք դահուկներ քշեք Ռուսաստանում». բողոքի ակցիա Դի Վենսի դեմ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսին բողոքի ակցիաներով են դիմավորել Վերմոնտի հանգստավայրում: Լեռնադահուկային հանգստավայրի հարյ...