Փաստաթղթավորված ձևով, հակամարտությունը մոտեցել է ավարտին. Միրզոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով, փաստաթղթավորված ձևով, հակամարտությունը մոտեցել է ավարտին: Այս մասին խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
«Մենք կարող ենք ասել, որ ԵԱՀԿ ՄԽ-ի անհրաժեշտությունն այլևս չկա»,- հայտնել է նա:
Ըստ նրա՝ մինչ այս պահը Ադրբեջանի կողմից հանդիպում են որոշակի հռետորաբանության և ապակառուցողականության տարրեր, ինչը մտահոգիչ է:
«Այն պահին, երբ կունենանք խաղաղության ստորագրված համաձայնագիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները ԵԱՀԿ ՄԽ-ի հետագա գործունեության հետ կապված»,- ասել է Միրզոյանը:
Վերջինիս խոսքով՝ համաձայնագրում նախատեսված որևէ դրույթ կարող է կյանքի կոչվել այն ստորագրելուց, վավերացնելուց և ուժի մեջ մտնելուց հետո:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը արձագանքել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությանը
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին...
Մենք դա լուրջ ռիսկ ենք համարում. Ադրբեջանը խոսել է համաձայնագրի ստորագրման վայրի մասին
Դեռ շուտ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբ...
ՀՀ-ն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները. Բայրամով
Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհ...
Նա ուղղակի տորպեդահարում է բանակցային գործընթացը. Միրզոյանը՝ Հաջիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն ուղղակի տորպեդահարում է բանակցային գործընթացը։ Ա...