Նա ուղղակի տորպեդահարում է բանակցային գործընթացը. Միրզոյանը՝ Հաջիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն ուղղակի տորպեդահարում է բանակցային գործընթացը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա անդրադարձել է Ալիևի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հաջիևի հայտարարությանը, թե իբր Հայաստանն օկուպացված տարածքների համար պետք է փոխհատուցում տա։
«Սա այն դրսևորումներից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում են բանակցային գործընթացն ու խաղաղ կարգավորումը, հարաբերությունների հաստատումը։ Միանշանակ ոչ միայն չեմ կիսում նրա տեսակետը, այլև եթե պետք լինի, ես կարող եմ տասնյակ կետեր ասել, որտեղ նրանց կողմից ոտնահարվել են թե մարդու իրավունքները, թե նյութական վնաս է հասցվել»,– ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը միջազգային ատյաններից հետ կքաշեն միմյանց նկատմամբ ունեցած հայցերը և միևնույն ժամանակ պարտավորություն կստանձնեն ապագայում ևս հանդես չգալ իրար նկատմամբ հայցերով այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Այսինքն` բոլոր այն վեճերը, որոնք մենք ունենք, ենթադրվում է, որ բոլոր այդ վեճերով կողմերը պետք է գնան հաշտության»,– հավելեց Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը արձագանքել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությանը
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին...
Մենք դա լուրջ ռիսկ ենք համարում. Ադրբեջանը խոսել է համաձայնագրի ստորագրման վայրի մասին
Դեռ շուտ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբ...
Այժմ ժամանակն է ստորագրելու. Ռուբիոն Հայ-ադրբեջանական համաձայնության մասին
Այժմ ժամանակն է հանձնառություն ցուցաբերելու խաղաղության հարցում, ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը։ Այս մասին հայտա...
Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել:«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական...