Դա է Հայաստանի գոյության միակ ձևը. Միրզոյան
Խաղաղությունը Հայաստանի համար գոյության միակ ձևն է: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանի հետ խաղաղությունը ու հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի շահերից»,- ասել է նա:
Միրզոյանը նշել է, որ կան հարցեր, որոնք դեռ կարգավորված չեն, Ադրբեջանն այլ կերպ է նայում, Հայաստանն՝ այլ կերպ։
«Կան պահանջներ, որոնք ունեն իրենք, որը մենք չենք կիսում, կան ակնկալիքներ, որ մենք ունենք ու իրենք չեն կիսում, կան հարցեր, որ, գուցե, մինչև վերջ էլ կարգավորված չմնան, օրինակ՝ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանում և այլն։ Թնջուկն ու բարդությունների խումբը մեծ է, խաղաղությունը հեշտ գործընթաց չէ»,-հավելեց նա:
ԱԳ նախարարն ասել է, որ խաղաղության հաստատմամբ Հայաստանը դուրս է գալու մեծ ու խորը ճահճից, որից դուրս չգալու պարագայում ընկղմվելու ենք ու թաղվենք։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը արձագանքել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությանը
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին...
Մենք դա լուրջ ռիսկ ենք համարում. Ադրբեջանը խոսել է համաձայնագրի ստորագրման վայրի մասին
Դեռ շուտ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբ...
ՀՀ-ն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները. Բայրամով
Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհ...
Նա ուղղակի տորպեդահարում է բանակցային գործընթացը. Միրզոյանը՝ Հաջիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն ուղղակի տորպեդահարում է բանակցային գործընթացը։ Ա...