Վարչապետը՝ ցեղասպանության մասին. Փաշինյանը պատասխանում է թուրք լրագրողների հարցերին
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր»,- թուրք լրագրողներին տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ակնարկեց, թե իրեն մեղադրում են «Մեծ Եղեռնը ուրանալու» մեջ, բայց խոսքը դրա մասին չէ, որովհետև, Փաշինյանի խոսքով, «Հայաստանում և հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է», բայց, ինչպես նշեց Փաշինյանը, պետք է տարբերակել «պետական շահերի սպասարկումն ու պատմական ճշմարտությունները»։
«Հարց է ծագում, թե որտեղ և ինչպես մենք պետք է կենտրոնանք Հյաաստանի պետական շահերի սպսարկման վրա և ինչպես և որտեղ պետք է կենտրոնանանք մեր իմացած պատմական ճշմարտությունների ընդգծման և այդ ճշմարտություններին հենվելու վրա, որովհետև այն ժամանակաշրջանը, երբ այդ մեծ ողբերգությունը տեղի է ունեցել, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր կա Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված պետություն, և միջազգայնորեն ճանաչված այդ պետությունն ունի հնարավորություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը, բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ»,- ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Որ դեպքում Ադրբեջանը կստորագրի վերջնական պայմանագիրը. Բաքվից արձագանքում են
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրություններին։ Նշել են, թե ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղո...
Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադար կնքելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները...
Ալիևը կոչ է արել ձերբակալել և Ադրբեջանին հանձնել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին
Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Արցախ...
Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից Օվալաձև աշխատասենյակի բուռն վիճաբանությունից...