Ուրախ եմ, որ Պեդրոն իր մեջ այդքան ազնվություն ու քաջություն գտավ. Սիմոնյան
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանի ֆեյսբուքյան գրառումներից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրա դեմ դատական հայցն անիմաստ է համարում։
«Դե ինչ, հարգելի ընկերներ, Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը փաստացի հերքեց իր փետրվարի 19-ի գրառումը, որում ինձ, իմ եղբորը վերագրում էր ճանապարհաշինությամբ զբաղվող ընկերության հետ կապի մեջ և անհավանական քանակի պետական տենդերներ շահելու մեջ:
Ուրախ եմ, որ Պեդրոն իր մեջ այդքան ազնվություն ու քաջություն գտավ՝ ընդունելու իր բացթողումը և հրապարակավ շտկելու այն, ինչը հարգանքի արժանի քայլ եմ համարում:
Հայցը, բնական է, այլևս անիմաստ է դառնում, մնում է, որ իրենց անկախ և օբյեկտիվ հռչակած լրատվամիջոցներն այն ջանասիրությամբ, ինչպես գրում էին, որ Ալեն Սիմոնյանը, իր եղբայրը կապ ունեն ճանապարհաշինական կազմակերպության հետ և հարյուր-միլիոնավոր դոլարների տենդեր է շահել, հետո սնանկացել, հիմա նույն ջանասիրությամբ հերքեն դա:
Դե ինչ, անկախ, ազատ, արհեստավարժ, օբյեկտիվ և ոչ «դեղին մամուլ», կսպասենք Ձեր արձագանքին»,-գրել է Ալեն Սիմոնյանը թելագրամի իր ալիքում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը` խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերի մասին
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են, սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին որ կարող է լինել խաղաղութ...
Միրզոյանը մանրամասներ է հայտնել խաղաղության համաձայնագրից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց կարևոր հանգրվան» է անվանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության...
Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի ՀՀ քաղաքացիներին. Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում, ո...
Կրեմլից մանրամասներ են հայտնել Փաշիյան-Պուտին հեռախոսազրույցից
Կրեմլը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից։«Հայկական կողմի...