Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա. Փաշինյան
Ադրբեջանն «արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70 տոկոսը. Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը՝ այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում:
Անդրադառնալով Բաքվի բարձրաձայնած՝ Ադրբեջանի իբր փախստականների վերադարձի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանն իրականում բարձրացնում է մի հարց, որն անվանում է «արևմտյան Ադրբեջան»։
«Ադրբեջանը մեզ հրավիրում է քննարկել «արևմտյան Ադրբեջանի» հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքի 60-70 տոկոսն անվանելով «արևմտյան Ադրբեջան»։ Մենք ասում ենք, որ Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա»,–ասել է Փաշինյանը:
Նա հավելել է՝ եթե ցանկանում են արևմտյան Ադրբեջան փնտրել, ապա դա Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի, Գետաբեյի, Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի, Կուբաթլուի շրջաններն են: Վարչապետը շեշտել է՝ քարտեզին նայելով՝ կարելի է ասել, թե որն է արևմտյան Ադրբեջանը։ Նա հավելել է՝ շատ ցանկանալու դեպքում նաև Նախջևանը կարելի է արևմտյան Ադրբեջան համարել աշխարհագրական առումով։
«Նրանք փորձ են անում հումանիտար հարցերի տրամաբանության ներքո տեղավորել դա՝ մեզ կոչ անելով ինչ-որ հարց քննարկել: Կրկնում եմ՝ նրանք մեր երկրի ինքնիշխան տարածքի 60 տոկոսն անվանում են «արևմտյան Ադրբեջան»։ Եվ հետևաբար նման հարցը մեզ համար քննարկելի չէ: Որևէ երկրի համար չի կարող քննարկելի լինել»,–ասել է նա:
Փախստականների թեմայի մասին խոսելիս վարչապետը հիշեցրել է նոյեմբերի 9–ի փաստաթղթի մասին, որում նշվում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների վերադարձի մասին։ Հայաստանում և Սփյուռքում կան փախստականներ Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, Գյանջայից և այլն։
Վարչապետի խոսքով՝ հայկական կողմի ընկալմամբ՝ Բաքվի նման հայտարարությունները պարզապես տարածքային պահանջներ են Հայաստանի նկատմամբ, և հետևաբար Հայաստանը չի կարող այդ հարցը քննարկել։
Նմանատիպ հոդվածներ
Որ դեպքում Ադրբեջանը կստորագրի վերջնական պայմանագիրը. Բաքվից արձագանքում են
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրություններին։ Նշել են, թե ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղո...
Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադար կնքելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները...
Ալիևը կոչ է արել ձերբակալել և Ադրբեջանին հանձնել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին
Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Արցախ...
Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից Օվալաձև աշխատասենյակի բուռն վիճաբանությունից...