ԱՄՆ-ն կարող է անել բաներ, որոնք վատ կլինեն ՌԴ-ի համար․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կարող է ֆինանսապես թիրախավորել Ռուսաստանը: Այս մասին գրել է The Guardian-ը։
Նրա խոսքով՝ նա կանի այդ բանը եթե վերջինը չհամաձայնի Ուկրաինայի հետ պատերազմում 30-օրյա հրադադարին:
«Եթե Պուտինը հրաժարվի, կարծում եմ՝ կարող ենք կոշտ քայլերի հույս ունենալ։ Ես մանրամասները դեռ չգիտեմ, բայց մենք խոսում ենք պատժամիջոցների և Ուկրաինայի հզորացման մասին»,- այս մաին օրեր առաջ ասել էր Զելենսկին։
Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթվա վերջին կլինի Մոսկվայում:
Թրամփը ուղղակիորեն չի խոստացել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Պուտինը չստորագրի համաձայնագիրը: Նա ասել է, որ կարող է ֆինանսապես անել այնպիսի բաներ, որոնք շատ վատ կլինեն Ռուսաստանի համար:
«Ես չեմ ուզում դա անել, քանի որ ուզում եմ խաղաղության հասնել»,- եզրափակել է Թրամփը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը արձագանքել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությանը
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին...
ՀՀ-ն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները. Բայրամով
Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհ...
Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել: «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական...
Սահմանադրության այն տեքստը, որ կարա լինի, կունենա տարածաշրջանային նշանակություն. Փաշինյան
Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապե...