Ուկրաինայի համար երաշխիքներ՝ 30 երկրների կողմի՞ց. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի Փարիզում հավաքված շուրջ 30 երկրների գլխավոր շտաբների պետերին կոչ է արել սկսել Ուկրաինայի համար «անվտանգության հուսալի երաշխիքներ» սահմանող պլանի մշակումը։ Այս մասին գրում է Интерфакс–ը:
«Հաշվի առնելով խաղաղության բանակցությունների արագացումը», նախագահը պարզաբանել է, որ «այսօր մենք պետք է հայեցակարգից անցնենք պլանի՝ անվտանգության վստահելի երաշխիքներ սահմանելու համար, որպեսզի Ուկրաինայում հնարավոր դառնա կայուն և ամուր խաղաղությունը», - նշվում է հանդիպումից հետո Ելիսեյան պալատի հրապարակած կոմյունիկեում, որը մեջբերել են ֆրանսիական լրատվամիջոցները։
Հաղորդվում է նաև, որ հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ անվտանգության երաշխիքները «չպետք է տարանջատվեն ՆԱՏՕ-ից և նրա հնարավորություններից»։
Ռազմական առաջնորդների միջազգային հանդիպումը, որոնք «պատրաստ են երաշխավորել ապագա խաղաղությունն Ուկրաինայում», տեղի է ունեցել Մակրոնի նախաձեռնությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...