Փաշինյանը հայտնել է, թե ինչու է հեծանիվ քշում և դա ցույց տալիս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու է հեծանիվ քշում և դա ի ցույց դնում:
«Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․
1․ Քաջալերելու համար վաղ արթնանալու սովորությունը,
2․ Քաջալերելու համար առողջ ապրելակերպը և ֆիզիկական ակտիվությունը,
3․ Քաջալերելու համար տեղաշարժվելու այլընտրանքային եղանակները,
4․ Քաջալերելու համար մարդկային հաղորդակցության՝ սնվելու վրա չհիմնված եղանակները,
5․ Ընդգծելու համար ածխածնային արտանետումների նվազեցման օրակարգը,
6․ Քաջալերելու համար քաղաքային և բնական միջավայրի հետ առնչվելու, ճամփորդելու այլընտրանքային ձևերը,
7․ Ընդգծելու համար պարզ ձևերով ազատությանը, վայելքին, կյանքին հասու լինելու հնարավորությունները,
8․ Ընդգծելու համար կամքը կոփելու, ինքդ քո առաջ խնդիրներ դնելու, խնդիրներ հաղթահարելու ունակությունդ դաստիարակելու կարևորությունը,
9․ Ընդգծելու համար թիմային գործելակերպի, բոլորի առաջ անհատի պատասխանատվության, անհատի առաջ բոլորի պատասխանատվության կարևորությունը»,- գրել է նա՝ հավելելով «կեցցեհեծանիվը» հեշթեգը։
Ավելի վաղ Փաշինյանը հրապարակել էր կադրեր հեծանվային հերթական զբոսանքից։
Նմանատիպ հոդվածներ
Բախումներ Սիրիայում` Ասադի աջակիցների և կառավարական ուժերի միջև
Սիրիայում բախումներ են սկսվել կառավարական ուժերի և ալավիական ջոկատների միջև, որոնք աջակցում են նախկին նախագահ Բաշար Ասադ...
Բախումներ, ուժի կիրառում. իրավիճակը՝ Ստամբուլում
Թուրքական ոստիկանությունը կոշտ ուժ կիրառելով ցրում է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարներին: Ցուցարարները ա...
Բախումներ Անկարայում՝ ուսանողների և ոստիկանների միջև
Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ցույցի ժամանակ ուսանողների և ոստիկանների միջև բախումներ են...
Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը թուրքական ԶԼՄ–ներին. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութ տարածեց՝ կից գրառմամբ, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոց...