Ուկրաինան և ԱՄՆ–ն համաձայնության են եկել
ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններում համաձայնել են շուտով համաձայնագիր ստորագրել ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման վերաբերյալ, երեքշաբթի հաղորդել է Bloomberg-ը:
«ԱՄՆ-ն և Ուկրաինան պայմանավորվել են շուտով հասնել բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը»,- նշում է գործակալությունը։
Վաշինգտոնի և Կիևի պատվիրակությունները երեքշաբթի ժամեր տեւած բանակցություններ են վարել Ջիդդայում:
Հաղորդվում է, որ Ուկրաինան ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը անհապաղ 30-օրյա հրադադարի մասին և սկսել է բանակցային թիմ պատրաստել: ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները պայմանավորվել են որոշել իրենց բանակցող թիմերի կազմը և անհապաղ սկսել բանակցությունները կայուն խաղաղության հասնելու համար։ Միացյալ Նահանգները պարտավորվել է քննարկել այս կոնկրետ առաջարկները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով՝ ԱՄՆ–ն վերսկսում է հետախուզական տվյալների և ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային:
Նմանատիպ հոդվածներ
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...