Ռուսաստանը խաղաղ կարգավորման հիմքեր չի տեսնում. Պեսկով
Ռուսաստանի իշխանությունները դեռևս որևէ հիմք չեն տեսնում ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար, քանի որ Վաշինգտոնի և Կիևի միջև այսօրվա բանակցությունները որևէ հստակ կամ հասկանալի արդյունքի չեն հանգեցրել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դեռ ոչ»,- ընդգծել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք Կրեմլը տեղեկություն ունի ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման կառուցողական արդյունքների մասին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները սկսվել են այսօր Ջիդդաում։ Սպիտակ տունը ներկայացնում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ուոլցն ասել է, որ բանակցությունները «առաջընթաց են ապրում», սակայն հրաժարվել է մանրամասներ հաղորդել:
Նմանատիպ հոդվածներ
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...