ՌԴ-ում 8-րդ դասարանցին դանակահարել է երկու համադասարանցիներին․ ՏԱՍՍ

Ութերորդ դասարանցին դանակահարել է երկու համադասարանցիներին և փախել։ Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքի դպրոցներից մեկում, գրում է «ՏԱՍՍ»-ը։


Ականատեսների թվում եղել են նաև այլ աշակերտներ, ովքեր պատմել են միջադեպի մասին։ Նրանց խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել ռուսերենի դասի ժամին։ Դասի կեսին 14-ամյա Մաքսիմը ուսապարկից հանել է դանակն ու հարվածել համադասարանցիներից երկուսին՝ 14-ամյա Կոստյային և 14-ամյա Արտյոմին։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Նրանցից մեկը հարվածը ստացել է որովայնին, իսկ մյուսը՝ պարանոցին։ Տղաների վիճակը գնահատվում է միջին ծանրության։


Նախնական տվյալներով՝ դեռահասը վնասել է համադասարանցիներին, քանի որ նրանք չեն ցանկացել իր հետ ընկերություն անել։

 

Հակամարտության պատճառները պարզվում են։ Նա ձերբակալված է: