Ինչպես են արշավորդներն Արագածում մնացել ձնահյուսի տակ. կա անհետ կորած
Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժած Իսպանացի արշավորդներից մեկը NEWS.am–ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել տեղի ունեցածից։
«Մենք հասնում էինք գագաթ, երբ ձնահյուս սկսվեց։ Այդ ողջ ձյունը լցվեց մեզ վրա, և մոտ 400 մետր ձնահյուսի մեջ գլորվել ենք դեպի ներքև։ Չգիտեմ՝ ինչ ասել... Ուզում եմ միայն շնորհակալությունս հայտնել մեզ փրկելու համար։ Այսօր վատ օր էր մեզ համար»,–ասել է նա՝ նշելով որ Հայաստան էին եկել դահուկներով սահելու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին՝ ժամը 15:26-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհայտ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 51 փրկարարական ծառայող և «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ընկերության երկու ուղղաթիռ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը թուրքական ԶԼՄ–ներին. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութ տարածեց՝ կից գրառմամբ, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոց...
Որ հասցեներում այսօր լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Ռուբեն Վարդանյանը բողոք է հայտնել ադրբեջանցի դատավորների կոլեգիային
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար,Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի շինծու դատակավարությունը։Վար...
Nokia-ն Լուսնից զանգելու փորձ է արել
Nokia-ն հայտարարել է, որ Լուսնից բջջային հեռախոսով զանգ կատարելու առաջին փորձը ձախողվել է, գրում է РИА Новости–ն:&n...