Գումար չունենալու պատճառով ոչ մի պացիենտ դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից․ Անահիտ Ավանեսյան
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածը, ցավոք, մեզանում ամենահաճախ հանդիպող ախտորոշումներից է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս հիվանդության դեպքում ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում. այսպիսով` գումար չունենալու պատճառով ոչ մի պացիենտ, անկախ սոցիալական խմբի պատկանելիությունից, դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից: Ծրագրում ընդգրկման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 0-24 ժամերի ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը: Միայն 2024 թվականին մատուցվել է 789 ծառայություն` 1,7 մլրդ դրամ փոխհատուցմամբ: Ծրագրի ներդրումից ի վեր մատուցվել է 3573 ծառայություն, որի համար պետական բյուջից հատկացվել է 7.4 մլրդ դրամ: Շատ կարևոր եմ համարում, որ կյանք փրկող այս ծրագիրը հասանլի լինի նաև մարզերում: Երևանյան 4 բժշկական կենտրոններից բացի ծրագիրը գործում է նաև Գյումրիի և Վանաձորի բժշկական հաստատություններում: Մեր նպատակն է այս ծառայության առաջնակի հատվածը հասանելի դարձնենք նաև մյուս մարզերում: Նման ծրագրերը հնարավոր են դառնում բոլորիս վճարած հարկերի շնորհիվ»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...