Ֆանտաստիկ նորություններ մարդկության համար. ԱՄՆ պետդեպի խոսնակ
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շատ լավատես է Սաուդյան Արաբիայում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումից հետո:
X սոցիալական ցանցում նա գրառում է կատարել, ըստ որի՝ «մարդկության համար ֆանտաստիկ նորություններ կարող են հայտնվել»։ Հետևաբար, տրամադրվածությունը «շատ լավատեսական է»։ «Մենք հասկանում ենք, թե +ինչն է վտանգված», - նշել է նա՝ մեկնաբանելով ընթացող բանակցությունները։
Երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունեցել Ջիդդա քաղաքում։ Ամերիկյան կողմից մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Ուկրաինական պատվիրակությունը Ջիդդայում ներկայացնում են երկրի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...