
Մենք չենք կարող կոստյումներ հագնել. Զելենսկիի ոճաբան

Ուկրաինայի նախագահի Վլադիմիր Զելենսկիի ոճաբան Էլվիրա Հասանովան ասել է թե ինչու Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կոստյումով չի գնացել: Այս մասին նա խոսել է ft.com-ի հետ զրույցում:
«Նա պատերազմի ժամանակվա առաջնորդ է, իսկ պատերազմի ժամանակ քաղաքական գործիչներին կոստյումներ պետք չեն», - ասել է նա:
Զելենսկին փետրվարի 28-ին կայացած հանդիպմանը կրում էր ասեղնագործ եռաժանիով երկարաթև շապիկ։
«Սա Ուկրաինայի ազգային խորհրդանշանն է և անկախության խորհրդանիշը: Նրա ոճը սահմանում է 21-րդ դարում առաջնորդության չափանիշները, քանի որ նա ուժեղ անհատականություն է»,- հավելել է ոճաբանը:
Ըստ նրա Զելենսկու կերպարները աշխարհին նրա ուղերձի մի մասն են, նա ցանկանում է ասել, որ կանգնած է իր ժողովրդի կողքին։
«Մենք չենք կարող կոստյումներ հագնել, երբ մեր զինվորները կռվում են, իսկ մեր ժողովուրդն ապաստարաններում է»,- եզրափակել է Հասանովան։